«Ժողովուրդ». Ով է Գագիկ Ջհանգիրյանի նորանշանակ խորհրդականը և ինչ գործառույթ է իրականացնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ իշխանությունները խորհրդարանում լրագրողների տեղաշարժն են սահմանափակում, երեկ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն էլ իրեն ցանկալի լրատվամիջոցներին հրավիրել էր ասուլիսի ու դատական համակարգի փոփոխություններից էր խոսում:
Ստացվում է, որ իշխանությունները իրենց ոչ ցանկալի լրատվամիջոցներին չեզոքացնելու գործընթաց են սկսել։ Այս իրավիճակին զուգահեռ ԲԴԽ նախագահը գտել է այն անձին, ում միջոցով վերահսկողության տակ է պահում դատավորներին մակագրվող գործերը և առհասարակ դատավորներին բռում պահելու գործընթացն է վերահսկում:
Դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանը իրեն խորհրդական է նշանակել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Վարդան Ստեփանյանին ու նրա միջոցով դատական համակարգը պահում է վերահսկողության տակ, թե որ գործը մտավ դատարան, ում է մակագրվել, կամ որ դատավորին ինչ հարցով են դիմել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան