«Ժողովուրդ». Չի բացառվում, որ իշխանական խմբակցությունը չհասցնի իր բոլոր ցանկացած հանձնաժողովները վերցնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ վերջնականապես չի կարողացել ԱԺ հանձնաժողովների բաժանում անել և խնդրի առջև է կանգնել:
Իշխանական պատգամավորները սպասում են, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կոնտակտի դուրս գա իրենց հետ և մեսսիջներով ասի, թե որ հանձնաժողովն է ուզում ստանալ: Սակայն մինչև այս պահը դեռ անորոշ վիճակ է, և մինչև հանձնաժողովներ չունենա ընդդիմությունը, բարդ է լինելու իշխանության համար որոշում կայացնելը:
Օրինակ՝ նախորդ տարիներին ընդդիմությունն ու իշխանությունը երկխոսել են և հանձնաժողովների բաժանման մասով որոշման հանգել, թե որ հանձնաժողովը որ ուժին պետք է բաժին հասնի, սակայն այս անգամ իրավիճակը բարդ է, քանի որ «Հայաստան» դաշինքը չի բանակցում իշխանությունների հետ և իր առջև խնդիր է դրել միայն կալանավորված պատգամավորներին ազատ արձակելու մասով: Եվ որքան էլ երեկ և նախորդ օրը իշխանության ներսում փակ քննարկումները թեժ են եղել, և հանձնաժողովների նախագահներ են ընտրել իրեց ներսում, այնուամենայնիվ, Դոնթի բանաձևից ելնելով՝ չի բացառվում, որ իշխանական խմբակցությունը չհասցնի իր բոլոր ցանկացած հանձնաժողովները վերցնել: Այնպես որ, դեռ անորոշ վիճակ է խորհրդարանական կառավարման այդ օղակի մասով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան