«Ժողովուրդ». Ո՞վ պետք է նշանակվի ՀՀ զինդատախազի պաշտոնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ օրենքի ուժով ՀՀ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը կառավարության ձևավորման աշխատանքները սկսեց, որոնք դրսևորվեցին նոր նշանակումներով: Ըստ այդմ, Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, ինչպես տեղեկացրել էինք դեռ հուլիսի 20-ին։
Նկատենք` ուժային կառույցներում նշանակումները սկսվել էին Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելով։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ կշարունակի պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, որը լրանում է հաջորդ տարի սեպտեմբերին. վարչապետը չի ցանկանում նրան հեռացնել պաշտոնից։
Այժմ քննարկվում է Զինվորական դատախազի հարցը, թե ով պետք է նշանակվի այդ պաշտոնում։ Հավանական թեկնածուն Վահե Հարությունյանն է, որը զինվորական դատախազի տեղակալն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան