«Հրապարակ». Իշխանությունը նախապես իր տնօրինության տակ կառնի ԱԺ պաշտպանության և պետաիրավական հանձնաժողովների նախագահությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ-կիրակի «Քաղպայմանագրի» փակ նիստերում որոշել են, որ իշխող խմբակցությունն ԱԺ մշտական հանձնաժողովները բաշխելիս նախ իր տնօրինության տակ կառնի պաշտպանության և պետաիրավական հանձնաժողովների նախագահությունը, ըստ այդմ՝ նախկին գումարման խորհրդարանում այդ հանձնաժողովների ղեկավարները կշարունակեն պաշտոնավարել, Անդրանիկ Քոչարյանը՝ պաշտպանության, Վլադիմիր Վարդանյանը՝ պետաիրավական հանձնաժողովում։
Ապա, ըստ Դոնթի բանաձևի, մեկ հանձնաժողովի ընտրության հնարավորություն ունի «Հայաստան» դաշինքը։ Ենթադրվում էր, որ ընդդիմադիրները կնախընտրեն առանցքային նշանակություն ունեցող հանձնաժողովները, բայց ընտրությունը, ի վերջո, կանգնել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վրա, որի նախագահ կառաջադրվի գործուղումները շատ սիրող դաշնակցական Արմեն Ռուստամյանը։
Ապա իշխանությունն իրեն կվերցնի մարդու իրավունքների և տնտեսական հանձնաժողովները, առաջինի համար անցկացված ներկուսակցական քվեարկության արդյունքում 60 պատգամավորից ավելի քան 50-ն ընտրել է ազգությամբ եզդի իրավաբան Ռուստամ Բաքոյանին։ Տնտեսականը կշարունակի նախագահել Բաբկեն Թունյանը։ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը, առողջապահությանը՝ Նարեկ Զեյնալյանը։ Հավանաբար, առողջապահությունից կառանձնացնեն սոցիալականը, և այն կնախագահի սորոսական Հերիքնազ Տիգրանյանը։ Իշխանությունը Գևորգ Պապոյանին էլ է հանձնաժողովի նախագահի պաշտոնում տեսնում, թեև դա կախված է նրանից, թե որ հանձնաժողովները կընտրի ընդդիմությունը, որին 3 հանձնաժողով է հասնում։
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ էլ կառաջադրեն Վաղարշակ Հակոբյանին։ «Հայաստան» դաշինքին, ըստ ամենայնի, կանցնեն նաև տարածքային կառավարման կամ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովները, որոնցից մեկի նախագահությունը կստանձնի «Պատիվ ունեմ» դաշինքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան