Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից. Արթուր Ալեքսանյան
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչում կրած պարտությունից հետո հրաժարվել է պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կախել իր պարանոցին:
Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 1:5 հաշվով պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևին: Հենց մեկնարկում զգացվեց, որ Հայաստանի ներկայացուցիչը նախորդ գոտեմարտում ստացած ձախ ոտքի մկանային վնասվածքից ցավի զգացում ունի:
«Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից»,- գոտեմարտից հետո ասել է գյումրեցի ըմբիշը լրագրողների համար նախատեսված խառը գոտով անցնելիս։ Այս մասին գրում է «Sportbox»-ը:
29-ամյա Ալեքսանյանն օլիմպիական խաղերի հաղթող է դարձել 2016 թվականին: Նա ունի աշխարհի առաջնության երեք ոսկի և հինգ հաղթանակ Եվրոպայի առաջնությունում ։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտեց 1 արծաթե մեդալով: Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը, իսկ Կարապետ Չալյանը (77 կգ) պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան