Հակոբ Արշակյան. Իշխանությունը չի վախենում ընդդիմության հետ «հակամարտությունից»
88 պատգամավորով սկսելով ԱԺ հերթական նիստը՝ պատգամավորներն անցան Աժ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանի եզրափակիչ ելույթին: Վերջինս իր ելույթը նվիրեց խաղաղությանը:
«Մեր գլխավոր խնդիրներից մեկը պետք է դառնա այն, որ Հայաստանը և հայ ժողովուրդն առաջնորդվի ոչ թե ատելությամբ, այլ այլ պետության շահերով, ոչ թե էմոցիաներով, այլ սառը դատողությամբ, ոչ թե հույսն այլ տերությունների վրա դնելով, այլ ճիշտ դաշնակցային հարաբերություններ ստեղծելով, ոչ թե ներսում դավաճանների ու մեղավորների փնտրտուքով, այլ ուժերի համախմբմամբ, բացթողումներին և սխալներին գնահատական տալով՝ որպեսզի այլևս չկրկնենք այն նույն սխալները»,-հայտարարեց Արշակյանը:
Նրա խոսքով՝ երբ իշխանությունն ընդդիմությանն ասում են, որ դադարեցնեն հակամարտությունը և լինեն կառուցողական, դա չի նշանակում որ վախենում է հակամարտությունից, այլ նկատի ունի, որ այն բխում է պետության և ժողովրդի շահերից:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը բացատրեց ԱԺ փոխնախագահի ընտրության կարգը և խորհրդարանն ընդհատեց նիստը գաղտնի ընտրություն կատարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Մենք ԱԺ-ում անընդհատ բախվում ենք զինված մարդկանց
- Աննա Մկրտչյան. Ռիսկեր կան, որ այս անգամ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվի թուրքի լրտես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան