Մերի Հակոբյանը՝ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի տեղակալ
Ուկրաինայի կառավարությունը ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակել Մերի Հակոբյանին, ով նախկինում ղեկավարում էր ՆԳՆ միջազգային համագործակցության վարչությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելքվ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոի հայտարարությանը:
«Կառավարությունը Մերի Անդրանիկովնա Հակոբյանին նշանակել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ», - գրել է պատգամավորը իր Telegram- ի ալիքում:
Ավելի վաղ,չորեքշաբթի օրը կառավարությունը պաշտոնից ազատել է ներքին գործերի նախարարի տեղակալ Անտոն Գերաշչենկոյին, որը հանդիսանում է Արսեն Ավակովի մերձավոր զինակիցներից մեկը, որը հուլիսի 15-ին պաշտոնաթող է եղել ներքին գործերի նախարարի պաշտոնում ավելի քան յոթ տարի աշխատելուց հետո:
Հարակից հրապարակումներ`
- Նռնակ պայթեցնելու սպառնալիք՝ Ուկրաինայի կառավարության շենքում
- «Ուկրաինայի բելառուսական տան» ղեկավարին մահացած են գտել Կիևում