Բացահայտ սուտ է դա. Սեյրան Օհանյանը՝ Մովսես Հակոբյանի բնակարանը ՊԲ-ին վաճառելու մասին
«Բացահայտ սուտ է դա, որովհետև Մովսես Հակոբյանը, իր ծառայության այն հատվածը, որ իրականացրել է ՊԲ-ում, ես այդ ժամանակ եղել եմ ՀՀ պաշտպանության նախարարը և այդպիսի բան տեղի չի ունեցել»,-խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պարզաբանելով լրագրողի հնչեցրած հարցն այն մասին, թե գեներալ Մովսես Հակոբյանն իր առանձնատունը ծախել է Պաշտպանության բանակին, հետո այդ նույն տունը տրվել է իրեն որպես կեցության վայր:
Օհանյանը գտնում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորության սահմաններում իրավունք ունի ապահովել իր սոցիալական խնդիրները:
«Ինչ վերաբերում է գեներալների կողմից թալանին, ես կարող եմ ասել հետևյալը՝ նախևառաջ բանակից հեռու մնացեք, այդ խնդիրներն են, որ բանակի հրամանատարական կազմին բերել են հոգեբանական ճնշված իրավիճակի, իսկ հրամանատարը, որը համարձակ կերպով որոշումներ չի ընդունում, չի կարող հասնել հաջողությունների»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանի նշանակման մասին հարցին, խմբակցության ղեկավարը շեշտեց, որ կադրային քաղաքականությունը վարում է տվյալ իշխանությունը:
Արձագանքելով լրագրողի պնդմանը, թե ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հետախուզության հետ կապված խնդիրների մասին և հենց դրանով էր պայմանավորված հետախուզության վարչության ղեկավարի պաշտոնից Արշակ Կարապետյանին ազատելու փաստը՝ Օհանյանը նշեց, որ ինքն այդպիսի բան չի լսել Սերժ Սարգսյանից:
«2016-ին հետախուզության հետ կապված ռազմավարական և օպերատիվ-մարտավարական մակարդակներում մենք խնդիրներ չենք ունեցել»,-պատասխանեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության քմահաճույքից. Իշխան Սաղաթելյան
- Սեյրան Օհանյան. Իշխանությունն ավելի շատ անվտանգությունն իրականացնում է կենտրոնում, քան սահմաններում
- ՔՊ-ն 71 ձայնով Հակոբ Արշակյանին ընտրեց ԱԺ փոխնախագահ
- Հակոբ Արշակյան. Իշխանությունը չի վախենում ընդդիմության հետ «հակամարտությունից»
- Արծվիկ Մինասյան. Սա է հիմքերի հիմքը, որ դուք մեր տարածքային ամբողջականությունը բերել հասցրել եք այս վիճակին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին