04.08.2021. Կորոնավիրուսի 280 նոր դեպք, 4 մահ
Երեկ կատարվել է 6897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք:
«Ունենք 149 առողջացած, 4 մահվան դեպք»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 5 747 հիվանդ։
Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 993 դեպք, որոնցից 220 438-ն` առողջացած, 4625-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4808 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 364 854 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 03.08.2021. Կորոնավիրուսի 237 նոր դեպք է գրանցվել
- 02.08.2021. Կորոնավիրուսի 137 նոր դեպք, երկու մահ
- 01.08.2021. Կորոնավիրուսի 229 նոր դեպք, վեց մահ
- 31.07.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 5735 հիվանդ
- 30.07.2021. Անցած մեկ օրում կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան