Հոլանդիայի ֆեդերացիան Պլատինիից պահանջում է ապացույցներ ներկայացնել իր անմեղության վերաբերյալ
Հոլանդիայի արքայական ֆուտբոլային միության ներկայացուցիչ Բերտ վան Օստվենն ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիից պահանջել է ապացուցել, որ կոռուպցիայի մասնակից չէ: Հակառակ դեպքում Հոլանդիան ֆրանսիացուն չի պաշտպանի փետրվարին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:
«Պլատինին պետք է համոզիչ ապացույցներ ներկայացնի իր անմեղության վերաբերյալ: Եթե Պլատինիի հաշվին գումարների փոխանցումը տրամաբանական բացատրություն չունենա, ապա, կարծում եմ, Հոլանդիան կվերանայի իր դիրքորոշումը: Մենք պետք է վստահ լինենք մեր ընտրության մեջ»,- ասել է Օստվենը NOS-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Պլատինին 90 օրով զրկվել է ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից, իսկ նախօրեին չի ներկայացել ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում