Հայաստանում գորգերի արտադրության ծավալներն աճել են
2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալներն ավելացել են համապատասխանաբար՝ 5.4 և 68.4 տոկոսով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա ութ ամիսներին մեր երկրում արտադրվել է 31.5 տոննա գորգեր և գորգեղեն՝ նախորդ տարվա 29.9 տոննայի դիմաց:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա նշված ժամանակահատվածում արտադրվել է 2 595.0 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2014թ-ի հունվար-օգոստոսին՝ 1 541.4 հազար հատ:
Ըստ ԱՎԾ-ի՝ 54.7 տոկոսով աճել են նաև գուլպեղենի արտադրության ծավալները. 2015թ-ի ութ ամիսներին արտադրվել է 4 604.3 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2014թ-ին՝ 2 976.1 հազար զույգ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում նվազել են բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2014թ-ի ութ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 10.2 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 6 տոննա, ինչը 41.2 տոկոսով պակաս է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում