Ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է մնացել մեդալի համար պայքարից
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տեղեկացնում է, որ մեր պատվիրակության անդամներից ևս մեկը ձախողել է Տոկիոյի օլիմպիական խաղերում:
«Հունահռոմեական ըմբիշների մրցելույթների ավարտից հետո օլիմպիական մրցագորգերը այսօրվանից տրամադրվել են ազատ ոճայիններին:
57 կգ քաշային կարգի ներկայացուցիչ մեր Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտը տանուլ է տվել մոնղոլ Բեկբայար Էրդենեբաթին:
Վերջինը նույնպես պարտվել է, որը նշանակում է, թե Արսենը կորցրեց նաև բրոնզե մեդալի հավակնորդ դառնալու հույսը»,- հայտնում է ՀԱՕԿ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան