«Արշակ Կարապետյան, ո՞վ է քեզ իրավունք տվել բոլոր զինվորների ու սպաների անունից իշխանության վերարտադրությունը շնորհավորել»
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրհամյանը, որ անվտանգային հարերով փորձագետ է, գրում է.
«Նիկոլ Փաշինյանի ՊՆ այցի ընթացքում պաշտպանության նորանշանակ նախարարը նշել է՝ «պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ»:
Արշակ Կարապետյան, ո՞վ է քեզ իրավունք տվել բոլոր զինվորների ու սպաների անունից իշխանության վերարտադրությունը շնորհավորել։
Շողոքորթելով, ամեն ինչի վրա աչք փակելով երկար չես ձգի ու ասեմ, որ բանակն այդ ռելսերի վրա դնելով երկիրը լրիվ այլ տեղ ես տանելու։
Ձեզ թվում է, թե ընտրությունն ավարտվեց ու հանգիստ բազմելու եք ձեր աթոռներին ու կյանքը վայելեք՝ ձեռքի հետ էլ իրար շոյող արտահայտություններ հնչեցնե՞լ։ Չի ստացվելու»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ինչո՞ւ է թույլ տրվել, որ Ադրբեջանը տարբեր հատվածներում ներխուժում ապահովի
- Տիգրան Աբրահամյան. Պատերազմի վերսկսկման վտանգի անվան տակ նոր տարածքներ չե՞ն հանձնվելու Ադրբեջանին
- Պատմության համատարած կեղծում և սրբագրում չի ստացվելու․ Տիգրան Աբրահամյան
- Իշխանությունը հանրության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելով՝ փորձելու է արդարացնել իր զիջումները. Տիգրան Աբրահամյան