Վարուժան Գեղամյան. Այսօրվա Լիբանանը Հայաստանի պետության մոտալուտ ապագայի վառ նկարազարդումն է
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Անցյալ տարի այս օրը՝ օգոստոսի 4-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ հզորագույն պայթյուն, որը վերջնականապես թաղեց առանց այդ էլ դժվարագույն իրավիճակում գտնվող լիբանանյան տնտեսությունը, իսկ քաղաքական ճգնաժամը խորացավ։
Այսօր Լիբանանը գրեթե ամբողջությամբ վերածվել է տապալված պետության (failed state), որն ամենօրյա ռեժիմով քանդվում է՝ նորանոր արհավիրքներ բերելով այդ երբեմնի ծաղկուն երկրի բնակիչներին։
Ես ցավով եմ հետևում այդ երկրում տեղի ունեցողին ոչ միայն այն պատճառով, որ այն մեզ բարեկամական պետություն է։ Այսօրվա Լիբանանը Հայաստանի պետության մոտալուտ ապագայի վառ նկարազարդումն է. այսպիսի վիճակում է հայտնվելու Հայաստանը, եթե այն շարունակի կառավարել ներկայիս տգետների կապիտուլիացիոն թիմը։ Երբ հաճախ ինձ հարցնում են՝ «լավ, էլ ի՞նչ վատ բան կարող է լինել էսքանից հետո», ես հաճախ եմ օրինակ բերում Սիրիան և Լիբանանը, որտեղ նույնիսկ տարրական անվտանգությունն այլևս երազանքի պես մի բան է, իսկ պետությունների վերականգնումը՝ գուցե նույնիսկ անհնար իրականություն։
*Նկարում Բեյրութի նավահանգստի և դրա շուրջ թաղամասի ավերակներն են այս պահի դրությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Վարուժան Գեղամյան. Հայաստանի գոյությունը պահպանելը բացառապես Հայաստանն ու հայությունը ղեկավարողների գործն է
- Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի․Վարուժան Գեղամյան
- Վարուժան Գեղամյան. Ինչպես են վերաբերվում Հայաստանին Թուրքիայում
- Վարուժան Գեղամյան. Հենց այս մտքով որպես մտավորական այսօր երեկոյան ես լինելու եմ ընդդիմության ցույցին
- «Նուբարաշեն»-ի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Վարուժան Եղիազարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան