
ԱՀԿ-ն՝ Pfizer և Moderna պատվաստանյութերի գների բարձրացման մասին
COVID-19- ի դեմ պատվաստանյութերի արժեքը պետք է մատչելի լինի բոլոր երկրների համար, որպեսզի կարճ ժամանակում հնարավորինս շատ մարդ պատվաստվիч ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը: Նրա խոսքը փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ կորոնավիրուսային Pfizer և Moderna պատվաստանյութերի արտադրողները բարձրացրել են Եվրամիության համար դեղամիջոցի մեկ դեղաչափի գինը: Բրյուս Էյլվարդի խոսքով ՝ Pfizer- ի դեղամիջոցի մեկ դեղաչափի գինը 15,5 եվրոյից դարձել է 19,5 եվրո: Moderna-ի պայմանագրային գինը մեկ դոզայի համար կազմում է 25.5 ԱՄՆ դոլար, մինչդեռ նախկինում գինը 22,6 դոլար է եղել։
«Ինչ վերաբերում է պատվաստանյութերի գներին, կամ թե որքան է վճարում այս կամ այն երկիրը, մենք չենք կարող դա մեկնաբանել: Բայց մենք կարող ենք ասել, որ այժմ փորձում ենք մարդկանց հնարավորինս լավ գնով պատվաստանյութեր առաջարկել՝ այս համաճարակից դուրս գալու համար։
Սա նշանակում է,որ գների ցանկացած փոփոխություն պետք է հիմնավորվի արտադրողների կողմից կատարվող ծախսերով: Այսօր նպատակը հնարավորինս շատ մարդկանց պատվաստելն է ՝ կյանքեր փրկելու, վարակները նվազեցնելու, առողջապահական համակարգերի բեռը նվազեցնելու և բնականոն վիճակին վերադառնալու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Էյլվարդը: