Ալվինա Աղաբաբյան. Նման անտարբերության պայմաններում սահմանամերձ գյուղերի բնակիչները բռնելու են արտագաղթի ճամփեն
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը, անդրադառնալով Սյունիքի գյուղերից թշնամու կողմից խոշոր անասուններ գողանալու փաստին, գրում է.
«ՄԻՊ գրասենյակը թշնամու կողմից անասնագողության մասին հերթական հաղորդագրությունն է տարածել. ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 9 խոշոր եղջրավոր կենդանի։
Ցանկացած նորմալ երկրում, այն էլ հետպատերազմյան շրջանում, երբ կա սահմանագծման/սահմանազատման գործընթաց ու թշնամին բացահայտ ներխուժել է քո տարածք, յուրաքանչյուր նման դեպք լրջագույն արձագանք էր ստանալու իշխանությունների կողմից, ընդհուպ մինչև միջազգային տարբեր կառույցներում հարցի բարձրացում։
Ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները։
ՈՉԻՆՉ։
Ոչ մի արձագանք, ոչ մի դատապարտում, ոչ մի գործողություն։ Կատարյա անտարբերություն։
Սա որպես հետևանք մեզանում հանգեցնելու է մի բանի․
․ լայն հասարակության ականջը հետզհետե «սովորելու է» նման լուրերին, դրանք դառնալու են «սովորական», մարդիկ ամեն հաջորդ նման դեպքի հանդեպ էլ ավելի անտարբեր են դառնալու և մի օր էլ դրանց վրա ընդհանրապես ուշադրություն չեն դարձնի՝ ընդունելով որպես տրված իրողություն, որի հետ ոչինչ անել հնարավոր չէ և պետք էլ չէ,
․ սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչները, միայնակ մնալով իրենց խնդիրների հետ, ի վերջո լքելու են իրենց տները ու բռնելու արտագաղթի ճամփեն։
Երբ այս դիտանկյունից ես նայում, ադրբեջանական զինծառայողների կողմից անասնագողության և այլ դեպքերի (գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտում, անկանոն կրակոցներ, ահաբեկում, առևանգում և այլն) հանդեպ դրսևորվող անտարբերությունը միանգամայն հասկանալի և տրամաբանական է դառնում․․․ »։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին