Որպեսզի խաղաղության օրակարգը հաստատվի
«Դուք ասում եք, որ չփնտրենք դավաճաններ, թշնամիներ… Իհարկե, բայց որպեսզի դավաճան չփնտրես, անհրաժեշտ է բոլոր այն կասկածները, որոնք կան, փարատվեն»,-խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ գործընթացներն այդ ուղղությամբ չեն ընթանում, քանի որ առերևույթ հանցագործությունների վերաբերյալ երկրի իրավասու մարմիններին ներկայացված բազմաթիվ դիմումները, հաղորդումները նետվում են աղբարկղ և որևէ քննարկում չի ծավալվում:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ անձամբ ինքը միայն 6 այդպիսի հաղորդման մասին է տեղյակ և մեկ դսեպքով նաև դատախազության անգարծության մասին հայց է ներկայացվել դատարան, որով վիճարկվում է Նիկոլ Փաշինյանի և որոշ բարձրաստիճան անձանց որոշակի գործողությունների վերաբերյալ հաղորդմանը՝ դատախազության ընթացք չտալու փաստը:
«Երբ որ մենք խոսում ենք այս ամենի մասին և երբ որ ուզում ենք բացառել դավաճանությունը, անհրաժեշտ է, որ իրավասու մարմինները պատշաճ ընթացք տան, հակառակ դեպքում այս պասկածները ոչ միայն չեն փարատվում, այլ ավելի են խորանում»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
Մինասյանը պնդեց, որ պետք է հետաքննվի, թե ինչու Ադրբեջանը, Թուրքիան և վերջինիս կողմից ներգրավված վարձկանները կարողացան նման ծավալի ագրեսիա իրականացնել Արցախի նկատմամբ, և թե ինչո՞ւ անգամ հայտարարության մակարդակով որևէ միջազգային լուրջ աջակցություն, ազդեցություն չեղավ պատերազմի ընթացքում՝ բացառությամբ 1-2 երկրի կիստա հայտարարությունների:
Բանախոսը բարձրացրեց նաև այն հարցը, թե ինչպե՞ս պատահեց, որ Պատերազմից ընդամենը օրեր առաջ խոսում էինք տարածաշրջանի ամենակազմակերպված բանակներից մեկի մասին և հանկարծ այդ պատերազմում նման խայտառակ պարտություն և բազմահազար զոհեր եղան և հարց ուղղեց իշխող խմբակցությանը, թե այդ ամենի համար պատասխանատու լինելո՞ւ է, թե ոչ:
Նրա խոսքով՝ նախատեսվող քննիչ հանձնաժողովը միջազգային փորձում դիտարկվում է որպես քաղաքական փոքրամասնության գործիք է, ոչ թե՝ մեծամասնության, քանի որ վերջինս բոլոր հնարավորություններն ունի:
«Բայց մենք տեսնում ենք իշխանության, քաղաքական մեծամասնության ոչ միայն լուռ անտարբերությունը, այլև՝ վերաձևակերպումները, նոր դավաճանների փնտրտուքները հենց հանրության, զինվորականության տարբեր շրջանակներում»,-ասաց ընդդիմադիր խմբակցության քարտուղարը և կրկին անհրաժեշտ համարեց հասարակության մեջ առկա կասկածների վերաբերյալ պատշաճ քննություն անցկացնելը:
Պատգամավորը տարակուսեց, թե ինչո՞ւ Դատախազությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾն-ն քննություն չի անում, այն դեպքում, երբ առկա է այդ իրադարձությունները քննելու հանրության մեծամասնության պահանջը:
«Որպեսզի խաղաղության օրակարգը հաստատվի, անհրաժեշտ է ներհանրային այս կասկածները փարատել , մեղավորներին բացահայտել, պատժի ենթարկել օրենքի խստությամբ, ոչ թե «օրենքի դիկտատուրա» ասված իրավագիտությանը անհայտ հասկացությամբ առաջնորդվել»,-շեշտեց Մինասյանը և բացատրեց, որ դրանք միմյանց բացառող հասկացություններ են, քանի որ որտեղ դիկտատուրա կա, այնտեղ օրենք չի կարող լինել:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության քմահաճույքից. Իշխան Սաղաթելյան
- Վարչապետին անունով դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ. Ալեն Սիմոնյան
- Սեյրան Օհանյան. Իշխանությունն ավելի շատ անվտանգությունն իրականացնում է կենտրոնում, քան սահմաններում
- ՔՊ-ն 71 ձայնով Հակոբ Արշակյանին ընտրեց ԱԺ փոխնախագահ
- Հակոբ Արշակյան. Իշխանությունը չի վախենում ընդդիմության հետ «հակամարտությունից»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան