Էկոկենտրոնը շուտով կանվանակոչվի պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի անունով
ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը շուտով կանվանվակոչվի պրոֆեսոր Սաղաթելյանի անունով։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Օգոստոսի 2-ին կլրանար Արմեն Սաղաթելյանի 68-ամակը։ Իր իսկ հիմած կենտրոնում աշխատակիցները, ընտանիքի անդամներն ու ընկերները վերհիշել են պրոֆեսորի՝ գիտության մեջ ունեցած նվաճումների և հասարակական ակտիվ գործունեության մասին։
Պրոֆեսոր Սաղաթելյանը՝ մեծ գիտնականն ու վաստակավոր ուսուցիչը, եզակի անհատականություն էր։ Ծանր 90-ականներին որոշեց գիտական-կրթական կենտրոն հիմնել։ 28 տարի անց էլ կենտրոնն իր մեջ ներառում է ժամանակակից գիտական ուղղություններ, որոնք վերաբերում են շրջակա միջավայրին, սննդի անվտանգությանը և գյուղատնտեսությանը։ Պրոֆեսորի ջանքերով հիմնած 28 տարեկան գիտական կենտրոնն այսօր առանձնանում է նաև երիտասարդ կոլեկտիվով։
ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը «Փաստինֆո»-ին պատմել է, որ հենց պրոֆեսորի շնորհիվ է։ Սաղաթելյանն աշխատում էր սաների հետ ոչ միայն գիտական, այլև մարդկային առումով։
Սաղաթելյանի որդին վստահում է կենտրոնի աշխատակազմին, որոնք ազնվորեն շարունակում են հոր ուղին։ Ասում է՝ պրոֆեսորն այլ կերպ չէր կարող ապրել՝ գիտության մարդ էր, մնացածը՝ երկրորդական էր։
Գիտության մեջ պետք է լինել կայուն։ Գիտնականը սովորեցնում էր խոսել օբյեկտիվության դաշտից, քայլել ժամանակին համընթաց։ Գիտությունը սահմաններ չունի ու անսահմանության մեջ պրոֆեսորը թողել է իր հետքը։ Հետազոտությունների կենտրոնի 65 հոգանոց կոլեկտիվն այսօր շարժվում է պրոֆեսորի ուղով։ Նրա սաներն այսօր աշխատում և արարում են աշխարհի ցանկացած անկյունում։ Սաները պատմում են՝ պրոֆեսորի հետ վիճալը բարդ էր, բայց ուսուցողական։ Գիտնականին հարիր մտքով ամեն հարցում հիմնավորում էր պահանջում։
Սաներից մեկն էլ հիշում է՝ կենտրոնի աշխատանքն այդքան էլ բարդ չէ, որքան թվում է։ Աշխատանքային յուրաքանչյուր առավոտն սկսվում էր սուրճի մեկ գավաթով՝ պրոֆեսորի աշխատասենյակում։ Հիմա էլ նույն ավանդույթները պահպանում և շարունակում են հաջորդ սերունդները։
Արմեն Սաղաթելյանն ավելի քան 180 գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ 4 մենագրության և 6 ուսումնական, գիտամեթոդական ձեռնարկների: Ստեղծած գիտական դպրոցը շուտով կկրի նրա անունը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սաղաթելյան. Հենց Լիդիանի փաստաթղթերում՝ հանքավայրի տարածքում գտնվող Բենիկ լիճ թափվում են բարձր թթվայնության ջրեր. «Հետք»
- ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն է վերընտրվել Արմեն Սաղաթելյանը
- Արմեն Սաղաթելյան. Հանքարդյունաբերության ոլորտը գտնվում է բարձիթողի վիճակում
- Արմեն Սաղաթելյան. Չպետք է ունենանք ոչ մի մենաշնորհ որևէ ոլորտում
- Արմեն Սաղաթելյան «Հանքարդյունահանումը լուրջ ռիսկեր է ենթադրում մասնավորապես հետագա սերնդի համար»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան