Իսպանացի նկարիչը հաղթել է մսի լուսանկարով ծաղրանկարների մրցույթում
Իսպանացի նկարիչ Ասյեր Սանսը հաղթել է «World Humor Awards» ծաղրանկարների համաշխարհային մրցույթում, որտեղ ցուցադրել է հում մսի մի կտոր, որը հիշեցնում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պրոֆիլը:Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Ամբողջ աշխարհից ծաղրանկարիչների վեցերորդ մրցույթն անցկացվել է Իտալիայի Սալսմաջորե քաղաքում: Իրենց աշխատանքները ներկայացրել են շուրջ 250 նկարիչներ 75 երկրներից։
Ինչպես հաղորդվում է մրցույթի կայքում, Սանսը հաղթել է «հումորային դիմանկար» անվանակարգում: Նրա ներկայացրած լուսանկարում խոզի կոտլետը անսխալական հիշեցնում է ԱՄՆ 45-րդ նախագահի դեմքի հատկանիշները։
Բասկերի Երկրի նկարիչը պատմել է, որ գրեթե կես տարի է ծախսել մսի կրպակները և շուկաները շրջանցելու համար, որպեսզի գտնի մսի համապատասխան կտոր, որից հետո կտրվել Է Թրամփի «պրոֆիլը»։