Իսրայելը հաշվում է Իրանի՝ միջուկային զենք ստեղծելու ժամկետները
Միջուկային զենքի արտադրության համար նյութեր ձեռք բերելու համար Իրանին կպահանջվի մոտ երկուսուկես ամիս:Այս մասին գրում է Տասս-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցի չորեքշաբթի օրը հայտնած կարծիքը։
Նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի մեջ մտնող երկրների դեսպանների հետ տրված ճեպազրույցում։
«Իրանը խախտել է գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բոլոր ղեկավար սկզբունքները, և նրան մնում է միայն մոտ 10 շաբաթ՝ նախքան միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ զենքի ձեռք բերումը», - ասել է նա:
«Եկել է գործելու ժամանակը, բառերն արդեն բավարար չեն», - մեջբերել է նրա խոսքը Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա