Ջրհեղեղի պատճառով Իրանում զոհվել է ութ մարդ
Իրանի երեք նահանգներում սաստիկ ջրհեղեղի հետևանքով ութ մարդ մահացել է, ևս երկուսը անհետ կորել են: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչ Մոհամմադ Հասան Կուսիյանը,փոխանցում է «Ռիա Նովոստին»։
«Մինչ օրս Կարմիր մահիկի աշխատակիցները Արևելյան Ադրբեջանի, Արևմտյան Ադրբեջանի, Թեհրանի, Զենջանի, Սեմնանի, Քազվինի, Քրդստանի, Քերմանի, Մազանդարանի և Հորմոզգանի նահանգներում ջրհեղեղների հետևանքով փրկարարական աշխատանքներ են իրականացրել։
Ցավոք, ութ մարդ մահացել է, որոնցից վեցը գտնվում էին Քազվին նահանգում, մեկը ՝ Արևմտյան Ադրբեջանի նահանգում և ևս մեկը՝ Սավադքուխում »,-ասել է նա։
Նրա խոսքով ՝ երկու հոգի նույնպես անհետացել է Քազվինում, և այժմ նրանց որոնումները շարունակվում են: