Կիևում խոստացել են Բայդենի հետ բարձր տոնով չխոսել
Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների ժամանակ Վլադիմիր Զելենսկին մտադիր է Ջո Բայդենի հետ «Դաշնակիցների խոսակցություն» անցկացնել։Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն,վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբանի Facebook-ի էջին:
Նախարարի խոսքով ՝ երկու երկրների ղեկավարները քննարկման բազմաթիվ թեմաներ ունեն, սակայն Ուկրաինայի առաջնորդը չի պատրաստվում տոնայնություն բարձրացնել կամ շանտաժի ենթարկել իր ամերիկացի գործընկերոջը:
Նա նաև նշել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից հետո Զելենսկին երկրորդն է արժանացել ԱՄՆ այցելելու հրավեր ստանալու պատվին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա