Նռնակ պայթեցնելու սպառնալիք՝ Ուկրաինայի կառավարության շենքում
Անվտանգության ուժերը Կիևում բերման են ենթարկել մի տղամարդու, ով չորեքշաբթի օրը սպառնացել է նռնակ պայթեցնել Ուկրաինայի կառավարության շենքում:Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ լրատվականի տվյալների՝ վետերան Վլադիմիր Պրոխնիչը, որ Դոնբասում ուժային գործողությունների մասնակից է, վնասազերծվել է, իսկ պայթյունը կանխվել է։
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ տղամարդը զինված է եղել մարտական նռնակով: Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:
Ուկրաինայի ոստիկանության պետ Իգոր Կլիմենկոն պատմել է, որ Պրոխնիչը ոչ մի պահանջ չի առաջադրել. «Կառավարությունը պայթեցնելու սպառնալիքով ոչ մի պահանջ չի ներկայացրել։ Նա գնաց դրան կյանքի հանգամանքների պատճառով ։ Նրան պարզապես կյանքը հասցրել է»։ Կլիմենկոն։
Նա հավելել է, որ տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել չորս հոդվածներով , մասնավորապես՝ պատանդներ վերցնելու մեղադրանքով