Սեյրան Օհանյան. Իշխանությունն ավելի շատ անվտանգությունն իրականացնում է կենտրոնում, քան սահմաններում
«Իշխանությունն ավելի շատ անվտանգությունն իրականացնում է կենտրոնում, քան սահմաններում, որի վերահսկման մեխանիզմները մենք պետք է ձևավորենք»,-ԱԺ-ում այսօր իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով մասնակցել է Արցախի 44-օրյա պատերազմին։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, Երևանի կենտրոնում ավելի շատ զորք կա, քան սահմաններում, երբ պետք է արագ մոբիլիզիացիա անել ու լրացնել։
«Քաղաքական իշխանությունը փոխարեն հրամանատարներին թիկունք կանգնի, մենք գնում ենք զոհվածների մայրերի ու շիրիմների առաջ ենք ձևականորեն խոնարհվում։ Այս ամենը նախկին ազատամարտի մասնակիցները կասեն, ասֆալտի ֆիդայիի տպավորություն է թողնում»,-ասաց Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Մեր քաղաքական նպատակադրումներն ու օրակարգը սպառված չեն
- Թագուհի Թովմասյան. Մենք ԱԺ-ում անընդհատ բախվում ենք զինված մարդկանց
- Արսեն Բաբայան. ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է
- «ԱԺ-ում սահմանափակումներն աննորմալ են, աբսուրդ, ստորացուցիչ, նաև՝ հակասահմանադրական»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան