Սիմոն Մարտիրոսյան՝ Դադիվանքից Տոկիո
Տոկիոյի օլիմպիական խաղերում ոսկե մեդալ էր ակնկալվում 109 կգ քաշային, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանից։
Պոկում վարժության առաջին մոտեցումով Սիմոնն իր կամքին ենթարկեց 195 կգ կշռող ծանրաձողը և սահմանեց օլիմպիական ռեկորդ:
Սպասվում էր, որ հայ ծանրորդը հաջողությունը կզարգացնի նաև հրում վարժությունում, մանավանդ, որ առաջին մոտեցմամբ, առանց դժվարության, գլխավերևում պահեց 228 կիլոգրամանոց գործիքը:
Ավաղ, դա Սիմոնի վերջին հաջողությունն էր Տոկիոյի մրցահարթակում, որտեղ նա երկամարտի 423 կիլոգրամով գրավեց երկրորդ տեղը ու մնաց որպես օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Հիշեցնենք,որ ծանրորդ Մարտիրոսյանը պատերազմի ավարտից հետո թշնամուն անցած Դադիվանքում մեծ գործունեություն էր ծավալում խաչքարերի տեղափոխման հարցում։
Այս թեմայով Սիմոն Մարտիրոսյանի փետրվարի գրառումներից մեկը.
Ասում են թե՝ եթե չգնար Պատերազմ, մարզվեր, կհաղթեր Տոկիոյում, բայց Հայրենիքի չեմպիոն լինելուց վեհ ոչ մի տիտղոս չկա։
Սեդա Ջավախյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան