Վահե Դանիելյան. Կաթնամթերքի շուկայում հայտնաբերվել են բազմաթիվ ու բազմաբնությ խախումներ
Կաթնամթերքի շուկայում այս օրերին իրականացվում են ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային ստուգումներ։ Հնչեղություն ստացած խախտումները պլանային ստուգումների արդյունքում են հայտնաբերվել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։
Նրա խոսքով, պլանավորված է երրորդ եռամսյակի ընթացքում անցկացնել կաթնամթերքի ոլորտային ստուգումներ, այսինքն կաթնամքերք արտադրող մեծ թվով տնտեսվարողների մոտ ստուգումներ կիրականացվեն հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Դրանից մի մասի մոտ արդեն սկսված են։
«Հայտնաբերված խախտումները բազմաթիվ են ու բազմաբնույթ, եղել ենք դեպքեր, երբ այդ խախտումների հետևանքով ստիպված ենք եղել արտադրական գործունեություն կասեցնել, դրանք վերաբերում են սանիտարահիգիենիկ նորմերին։ Մենք կասեցումներ տալիս ենք նաև վտանգավոր սննդամթերքի թողարկման ժամանակ։ Ստուգումների արդյունքում վտանգավոր սննադամթերքի թողարկում չենք արձանագրել»,-ասաց ՍԱՏՄ ներկայացուցիչը։
Արտադրամասերի ոչ պատշաճ վիճակի, մաքրման աշխատանքների թերի իրականացման, հանդերձարանների ոչ պատշաճ կահավորման, սանհանգույցների բացակայության ու այլ խնդիրների պատճառով եղել են մի քանի կասեցումներ, դրանց զուգահեռ իրականացվում են օրենքով սահմանված պատասխանատվության վարչական միջոցներ։
«Այս պահին ունենք երկու կասեցում, որոնցից մեկի դեպքում արդեն իսկ թերությունները վերացվել են, և կասեցումը հանվել է, մեկի արտադրական գործընթացը կասեցված է, և տնտեսվարողին ժամանակ է տրված։ Նա աշխատանքներն ավարտելուց կհետո կդիմի տեսչական մարմնին, որից հետո վերստուգման արդյունքում որոշում կկայացվի, արտադրական գործընթացը շարունակե՞լ, թե՞ կասեցումը»,-աասց նա։
Հիշեցնենք, որ ստուգման արդյունքում հայտնաբերած խախտումների հետևանքով կասեցվել էր «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի գործունեությունը։ Տնտեսվարողը վերացրել էր խախտումները, ինչից հետո վերահսկող մարմինը վերացրել էր կասեցումը։
Մեկ այլ դեպքում կադեցվել էր Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներից հետո կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի գործունեությունը (գ. Խնձորեսկ):
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ. «Բանդիվան Կաթ»-ի պանրի արտադրամասի կասեցումը վերացվել է
- ՍԱՏՄ. Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները