Մենք, իսկապես, շատ բան ենք ուզում փոխել․ «Փյունիկ» ՖԱ սեփականատեր
Սեմինար-հանդիպում է տեղի ունեցել «Փյունիկ» ակադեմիայի մարզչական շտաբի հետ։ Հանդիպման մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Փյունիկ» ՖԱ սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, «Փյունիկ» ՖԱ նախագահի խորհրդական Վադիմ Վիզեն և «Փյունիկ» ՖԱ փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը մանրամասներ են ներկայացրել։
«Նոր մրցաշրջանը մեկնարկում է, և մենք, իսկապես, շատ բան ենք ուզում փոխել։ Ուսումնասիրում ենք այն երկրների փորձը, որտեղ ֆուտբոլը մեծ հաջողություններ է գրանցում։ Հասկացել ենք, որ շատ հարցերում մենք դեռ, ցավոք, հետ ենք մնում։ Ամեն ինչ կարելի է շտկել ու մեր ակումբը շատ լրջորեն է աշխատում նոր ծրագրի, նոր փիլիսոփայության վրա, որն իր արդյունքը կտա։
Մենք ուսումնասիրում ենք արտասահմանյան փորձը, բայց հասկանում ենք, որ դա պիտի համադրենք մեր ունեցած հնարավորությունների, մենթալիտետի հետ»,- ասել է Սողոմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։