«Ժողովուրդ». Ինչու է ՊԵԿ-ը թերանում իր գործողությունների մեջ. Եկամտահարկի վերադարձ չի կատարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն խնդիրներ է առաջացրել քաղաքացիների համար. տևական ժամանակ է, ինչ ՊԵԿ-ը եկամտահարկի վերադարձ չի կատարում: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է, ինչ այս խնդրի շուրջ դժգոհություններ է ստանում քաղաքացիներից:
Նրանց պատմելով՝ մարդիկ կան, որոնք 20 օր է՝ դիմում են գրել՝ եկամտահարկի փոխանցման պահանջով, բայց ավելի քան 2 ամիս է, ինչ եկամտահարկը չի փոխանցվում:
Իսկ երբ քաղաքացիները զանգահարում են ՊԵԿ և փորձում պարզաբանում ստանալ, չի հաջողվում, հեռախոսազանգերն անպատասխան են մնում: Մինչդեռ նախկինում այս գործընթացը՝ փաստաթղթերից մինչև եկամտահարկի փոխանցում, տևել է մոտ 5 օր:
«Ժողովուրդ» օրաթերթն իր հերթին փորձեց պարզաբանում ստանալ ՊԵԿ-ից. միայն ոչ լիարժեք պատասխան հաջողվեց ստանալ ՊԵԿ-ի «Թեժ գիծ» ծառայությունից, որտեղից կարճ փոխանցեցին, որ 19-րդ օրը կփոխանցվի: Թե ինչու է ՊԵԿ-ն այս հարցում թերացել, անհասկանալի է:
Բայց, մյուս կողմից, նկատենք, որ պետական այս կառույցը անգամ չի բարեհաճել քաղաքացիներին տեղեկացնել, որ եկամտահարկի փոխանցումն այս անգամ փոքր-ինչ ուշ է փոխանցվելու: Ինչպես երևում է, ՊԵԿ-ը պաշտոնապես ղեկավար չունի, աշխատանքները անկազմակերպ են դարձել. հետաքրքիր է՝ Ռուստամ Բադասյանը ինչու էր հետ կանչվում արձակուրդից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան