«Հրապարակ». Քվեարկություններն ուղղորդված են եղել
«Հրապարակ» թերթը գրում է. « «Քաղպայմանագրի» նորընտիր խմբակցությունում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը խորացրել է ներկուսակցական հակասությունները, թայֆաների բաժանված իշխանականների հարաբերությունները սրվել են։ Անցած անգամ ՔՊ վարչությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընտրել ԱԺ ղեկավար կազմին, ապա ներկայացրել խմբակցությանը։ Այս անգամ Փաշինյանը որոշել է դեմոկրատիա խաղարկել, և հանձնաժողովների նախագահների ընտրությունը կազմակերպվել է խմբակցությունում, սակայն շատերը կարծում են, որ «տակից» ուղղորդվել է, թե ում որ հանձնաժողովի նախագահությունը վստահեն։
Օրինակ, շատերի համար հանելուկ է մնացել, թե ինչպես է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուների մեջ ամենաշատ ձայները ստացել Մխիթար Հայրապետյանի կուրսեցին՝ Վաղարշակ Հակոբյանը, որը համարվում է Արարատ Միրզոյանի թիմակիցը։ Նրա մրցակիցները եղել են Վահագն Հովակիմյանն ու Հովիկ Աղազարյանը, Հակոբյանի օգտին մոտ 40 ձայն է եղել, Հովակիմյանին կողմ՝ 8, իսկ Աղազարյանը մի քանի ձայն է ստացել։
Բայց եթե Հակոբյանն այդ հանձնաժողովի փոխնախագահն էր, և գուցե առաջնորդվել են նրա «փորձառությամբ», ապա անհասկանալի է Կրթության, գիտության հանձնաժողովի նախագահի պաշտոնում տնտեսական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանին ընտրելու փաստը։ Այն պարագայում, երբ հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանն է առաջադրված եղել և Թագուհի Ղազարյանը։ Երեկ ԱԺ-ն չհասցրեց հանձնաժողովների նախագահների հարցը քննարկել, այն տեղի կունենա այսօր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան