Գիտնականներն ամբողջ աշխարհում ջրհեղեղների թվի կտրուկ աճ են կանխատեսել
21 -րդ դարի սկզբից ջրհեղեղներից տուժած մարդկանց թիվն ավելացել է 24%-ով, ինչը տասն անգամ ավելի է, քան նախկինում կանխատեսում էին գիտնականները։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Փորձագետների արբանյակային դիտարկումների միջոցով կատարված նոր ուսումնասիրությունը ցույց են տվել, որ ջրհեղեղի բարձր ռիսկ ունեցող տարածքներում բնակչության աճը պայմանավորված է այդ տարածաշրջանների տնտեսական զարգացմամբ:
«Բնակչության խոցելի խմբերը հաճախ այլ ընտրություն չունեն, քան բնակվել հեղեղման գոտիներում», - պարզաբանել են նրանք:
Փորձագետների պնդմամբ 2000 -ից 2018 թվականների ընթացքում 2,23 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք է հեղեղվել, ինչից տուժել է 255 -ից 290 միլիոն մարդ:
Նշվում է, որ ջրհեղեղների գրեթե 90% -ը տեղի է ունեցել Հարավային և Հարավարևելյան Ասիայի երկրներում, հատկապես Ինդուս, Գանգես-Բրահմապուտրա և Մեկոնգ գետերի մեծ ավազաններում: Արբանյակային տվյալները նաև ցույց են տվել, որ այս միտումը աճել է Լատինական Ամերիկայի հարավային մասում, Մերձավոր Արևելքում և Սահարայի Աֆրիկայի երկրներում:
«Cloud to Street» ընկերության տվյալներով ՝ մինչև 2030 թվականը կլիմայական և ժողովրդագրական փոփոխությունների հետևանքով հեղեղումները կանդրադառնան 25 նոր երկրների բնակչության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ջրհեղեղի պատճառով Իրանում զոհվել է ութ մարդ
- Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 302-ի
- Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 73-ի
- Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 69-ի