Դոնեցկի մարզի հանքահորում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է վեցի
Եվս մեկ մարդ է մահացել Դոնեցկի մարզի Պոկրովսկոյե հանքահորում տեղի ունեցած պայթյունից, միջադեպի զոհերի թիվը հասել է վեցի։ Լուրը հինգշաբթի կեսօրին բոթել է հանքագործների անկախ արհմիության ղեկավար Միխայիլ Վոլինեցը: Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
Հուլիսի 30-ին արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածաշրջանային վարչությունը հայտնել է, որ Դոնեցկի մարզի «Պոկրովսկոյե» հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, տուժել է 10 մարդ: Ավելի ուշ հինգ տուժածներ մահացել են հիվանդանոցում։
«Կրամատորսկի հիվանդանոցից հայտնել են ևս մեկ հանքագործի մահվան մասին։ Ժամը 12.20 - ին կանգ է առել «Պոկրովսկոյե» հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 6-րդ հանքափորի սիրտը», - գրել է Վոլինեցը Facebook-ի իր էջում: