Ձեր իշխանության հիմքում դրված է պառակտումը, ատելության խոսքի տարածումը.Իշխան Սաղաթելյան
«Ես հավատում եմ, որ Հայաստանը և Արցախը պետք է ոտքի կանգնեն և մեր պայքարն ուղղված է հենց դրան»,- իր եզրափակիչ ելույթում անդրադառնալով եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ելույթում հնչեցված մտքին, թե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան և Ճապոնիան ոտքի կանգնեցին և Հայաստանը նույնպես ոտքի կկանգնի՝ ասաց ԱԺ փոխխոսնակի ընդդիմության թեկնածու Իշխան Սաղաթելայնը:
«Հայաստան» դաշինքի պատգամավորը հիշեցրեց, որ վերոնշյալ պարտությունից հետո Գերմանիայի ղեկավարն ինքնասպան էր եղել, իսկ Ճապոնիայում մինչև 1945 թվականի հայտնի կապիտուլացիայի պայմանագրի ստորագրումը մի շարք վարչապետերի փոփոխություն էր տեղի ունեցել:
Անդրադառնալով ՔՊ խմբակցության անդամների ելույթներում հնչեցված մթնոլորտը փոխելու, կառուցողական լինելու և ատելության խոսքը չտարածելու մասին կոչերին՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իշխող խմբակցության ներկայացուցիչներն անկեղծ չեն՝ ասում են մի բան և անում մեկ այլ բան:
«Այն պահին, երբ այս ամբիոնից նման հայտարարություններ եք անում, զուգահեռ շարունակվում են հետապնդումները մեր քաղաքական թիմի ներկայացուցիչների, մեր ընկերների նկատմամբ, որոնք շարունակում են գտնվել կալանքի տակ»,-հայտնեց ԱԺ փոխխոսնակի թեկանծուն և հավելեց, որ վերջին օրերին հետևողական քայլեր են ձեռնարկվում նաև այն մարդկանց և բիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ, որոնք համարձակվել են չքվեարկել իշխող ուժի օգտին, այլ ունեն այլ քաղաքական հայացքներ:
Ըստ Սաղաթելյանի, համերաշխության մասին ելույթներով իշխող քաղաքական ուժը ցանկանում է տեսարան և իրավիճակ ստեղծի, թե իբր իշխանությունը լավն է, ցանկանում է համագործակցել, բայց ընդդիմությունը խանգարում է իրեն:
«Այդպես չէ, քանի որ ձեր իշխանության հիմքում դրված է պառակտումը, ատելության խոսքի տարածումը և վերջին երեք տարիներին դուք այն հետևողական իրականացրել եք»,-հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայներ. Նազելի Բաղդասարյան
- Միայն իմ ղեկավարության ժամանակ 23 օրը մեկ գնդապետից բարձր 135 հոգի են ազատվել տարբեր թերություններով.Սեյրան Օհանյան
- ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության քմահաճույքից. Իշխան Սաղաթելյան
- Սեյրան Օհանյան. Իշխանությունն ավելի շատ անվտանգությունն իրականացնում է կենտրոնում, քան սահմաններում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին