ԱԺ դահլիճում գտնվող բժիշկները կհաստատեն, որ երազախաբությունը բուժվող հիվանդություն է. Հայկ Մամիջանյանը՝ Գևորգ Պապոյանին
«Վստահ եմ, որ դուք ՀՀԿ-ի կրծքանշանն ու «դուխով» կեպկան մի տեղ իրար կողք եք պահել, որ երբ ժամանակը գա, ՀՀԿ-ինը հետ հագնեք, որը մենք ձեզ թույլ չենք տա»,-արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորդգ Պապոյանի ելույթին՝ իր խոսքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:
Վերջինս նաև Պապոյանին հորդորեց իրեն անմիջական դիմել և չվախենալ:
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գևորգ Պապոյանը մինչ այդ ելույթ էր ունեցել և ասել. «Պատիվ ունեմ» խմբակցության երիտասարդ գործընկերներից մեկին անդրադառնամ։ Գիտեք, երեխաները, պատանիներն ու ոչ պատանիները երազում են մեծանալ ու դառնալ տիեզերագնաց, օդաչու, բժիշկ, բայց այս տղան երազում է մեծանալ և դառնալ Արմեն Աշոտյան: Ինչևէ, փոքրիկ Աշոտյանի երազանքը ևս երազանք է, որն իրավունք ունի լինելու, ինչպես մյուս պատանիների երազանքները»:
Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ունի հոյակապ կադրային ներուժ, իսկ Արմեն Աշոտյանը մտնում է դրա մեջ։
«Պարոն Պապոյան, ժամանակին դուք ՀՊՏՀ-ում հերթ էիք կանգնած, որպեսզի սեղմեք պարոն Աշոտյանի ձեռքը։ Լուսանկարներ կան, թե դուք ինչ հպարտությամբ եք կրում ՀՀԿ-ի նշանը։ Պարոն Պապոյան, բա դուք ի՞նչ եք ուզում դառնալ։ Ժամանակին դուք երազել եք դառնալ ՀՀԿ պատգամավոր, չի ստացվել, որովհետև դժվար մրցակցություն կա, փոխարենը հեշտ պատգամավոր դարձաք ՔՊ-ով։ Դահլիճում, որքան գիտեմ, բացի պրոֆեսոր Արմեն Չարչյանից, այլ բժիշկներ էլ կան։ Իրենք կհաստատեն, որ երազախաբությունը բուժվող հիվանդություն է, պարոն Պապոյան»,- արձագանքեց Մամիջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս պրիմիտիվ խաղերով Սյունիքի բարձունքներն ինչպե՞ս եք պաշտպանելու, Արցախի խնդիրն ինչպե՞ս եք լուծելու. Գեղամ Նազարյանը՝ ՔՊ-ականներին
- Չէի ցանկանա, որ ԱԺ-ն կրկեսի վերածվեր. Իշխան Սաղաթելյանը՝ իրեն երկրորդ անգամ փոխխոսնակ չընտրելու մասին
- Միայն իմ ղեկավարության ժամանակ 23 օրը մեկ գնդապետից բարձր 135 հոգի են ազատվել տարբեր թերություններով.Սեյրան Օհանյան