Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի սահմանազատման գծի մոտ գտնվող 20 կմ ջրատարի անցկացման անվտանգությունը
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Արցախի Հանրապետության շփման գծի մոտով անցնող 20 կմ երկարությամբ ջրատարի անցկացման ինժեներական աշխատանքներ իրականացնող մասնագետների անվտանգությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Ըստ տարածված տեղեկատվության՝ մոտակա ջրամատակարարման կայանը գտնվում է շփման գծի մոտակայքում, այդ պատճառով էլ տեղի բնակիչներն աշխատանքների անվտանգությունը ապահովելու համար դիմել են ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնին:
2021 թվականի հունիսի 11-ից, ռուս խաղաղապահների ներկայությամբ, աշխատանքներ են տարվում Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայրի մոտակայքում գտնվող ջրամատակարարման համակարգի վրա: 20 կմ երկարությամբ ջրատարի շահագործման հանձնելուց և շահագործումից հանելուց հետո Թաղավարդի և Կարմիր Շուկա հեռավոր բնակավայրերի բնակիչները կապահովվի խմելու ջրով:
«Այս պահին միջոցներ են ձեռնարկվում Թաղավարդ ավանի ջրամատակարարման համակարգի կանխարգելիչ աշխատանքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այս ջրատարն անցնում է սահմանազատման գծի երկայնքով, այդ պատճառով էլ անհրաժեշտ է եղել խաղաղապահ ուժերի առկայությունը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական օգնություն են ցուցաբերել Արցախի Չափար գյուղի 120 բնակչի
- Ռուս խաղաղապահները Ղարաբաղում ապահովել են ուխտավորների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն Արցախում ավելի քան 300 պայթուցիկ նյութ են վնասազերծել
- Ռուս խաղաղապահներն ԱԹՍ-ների կիրառմամբ հետևել են Արցախում հրադադարի ռեժիմի պահպանմանը
- Ռուս խաղաղապահները ավելի քան 100 ուխտավորի ուղեկցել են Ամարասի և Գանձասարի վանական համալիրներ
- Ռուս խաղաղապահները ապահովում են Բերձորի միջանցքով երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը
- Ռուս խաղաղապահների աջակցությամբ կառուցված ջրատարներով 14 բնակավայր ապահովվել է ջրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան