Միայն իմ ղեկավարության ժամանակ 23 օրը մեկ գնդապետից բարձր 135 հոգի են ազատվել տարբեր թերություններով.Սեյրան Օհանյան
«Բանակը գործող իշխանություններինն է և նրանց աշխատանքի արդյունքում է, որ մենք ունեցել ենք հաջողություններ և անհաջողություններ, իսկ այսօր ակնհայտ է որ՝ անհաջողություններ»,-ԱԺ փոխնախագահի ընտրության եզրափակիչ ելույթում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա ասաց, որ բանակի մասին խոսելիս պետք է հաշվի առնել գաղտնիության ռեժիմը և պնդեց, որ բանակի զինվորները երբեք սոված չեն եղել՝ չբացառելով, որ եղել են ստորին օղակներ, որտեղ սնունդը ոչ պատշաճ կազմակերպելու պատճառով խնդիրներ են առաջացել:
«Միայն իմ ղեկավարության ժամանակ 23 օրը մեկ գնդապետից բարձր 135 հոգի են ազատվել տարբեր թերությունների և խնդիրների պատճատով, այդ պայքարը մենք էլ ենք մղել, այնպես չէ, որ դուք ասում եք՝ մենք պայքար չենք մղել»,-հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը:
Անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից սահմաններին ինժեներական աշխատանքները ոչ պատշաճ կատարելու մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ նախորդ օրվա հայտարարությանը՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց. «Պարոն Բագրատյանը հենց ինքը գիտի, թե ում ղեկավարության ժամանակ է հենց նախիջևանյան հատվածում զգալի աշխատանքներ կատարվել և ում ղեկավարության ժամանակ է հենց նախիջևանյան հատվածում երկու դիրք՝ Արենիի և Զանգակատան հատվածում զիջվել հակառակորդին, այն ձեր ղեկավարության ժամանակ է եղել»:
Սեյրան Օհանյանը պնդեց, որ դրա պատճառն այն է եղել, որ ժամանակին խնդիրները չեն կատարվել և վերահսկողություն չի իրականացվել:
Վերջում անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի պաշտոնին Իշխան Սաղաթելյանի թեկանծությանը՝ Օհանյանը ասաց, որ բանակի հարցերում, հակադրվելով շատ-շատ պնդումների, այնումենայինիվ, իշխող խմբակցության հետ «Հայաստան» խմբակցությունն աշխատելու է:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության քմահաճույքից. Իշխան Սաղաթելյան
- Սեյրան Օհանյան. Իշխանությունն ավելի շատ անվտանգությունն իրականացնում է կենտրոնում, քան սահմաններում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին