Մենք պետք է զբաղվեինք անվտանգության կոմպոնենտի ուժեղացմամբ, բայց չգիտեմ ԱԺ-ում ինչով ենք զբաղված. Տիգրան Աբրահամյան
«Մենք այս դահլիճի ներսում և դրսում ունենք լրիվ այլ իրականություն՝ հակադրվող իրականություն և Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը մեզ թույլ չի տալիս գալ այստեղ և այս հարցերի վրա այդքան շատ ժամանակ ծախսել»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և հավելեց, որ իր ներկայացրած խմբակցության մարտավարությունը եղել է ելույթները և հարցադրումները նվազագույնի հասցնելը:
Ըստ պատգամավորի՝ քիչ ելույթ ունենալու պատճառն ասելիքի բացակայությունը չէ, այլ գիտակցումը, որ առկա խնդիրները և ընթացիկ հարցերն արագ պետք է լուծվեն:
Աբրահամյանը հիշեցրեց Հայաստանի և Արցախի գլխավոր օրակարգ, այն է՝ հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարում, բանակի մարտունակության վերականգնում և հնարավորություններին համապատասխան Հայաստանի համար անվտանգ միջավայրի ստեղծում:
Պատգամավորի խոսքով՝ այսօր Հայաստանը շատ լուրջ խնդիրներ ունի, որի մասին խոսել է նաև ՔՊ-ի ղեկավարը ՊՆ-ում ունեցած ելույթում:
Նկատելով, որ փաստացի երեք ամիս է Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը մնում է լարված՝ տիգրան Աբրահամյանը հայտնեց, որ այսօր կան խորը խնդիրներ, որոնց մասին ԱԺ ամբիոնից խոսելն անգամ անվտանգային հարցեր են առաջ բերում:
«Արցախում ստեղծված իրավիճակը, բանակցային ձևաչափի, բանակցությունների վերականգնումը և նոր իրաղություններվ պայմանավորված խոշոր խնդիրենր Արցախում, որոնք առկա են հետպատերազմյան փուլում, հրատապ լուծումներ են ուզում, բայց մենք այսօր չգիտեմ, թե ինչով ենք զբաղված»,-շեշտեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Անդրաառնալով Հայաստանի խնդիրներին՝ Տիգրան Աբրահամյանն նշեց, որ սահմանագծի բոլոր ուղղություններով անելիքներ կան:
«Այսօր մենք պետք է այստեղ գայինք այս օրակարգն առաջ տանեինք և զբաղվեինք բանակի ռեֆորմերով, անվտանգության կոմպոնենտի ուժեղացմամբ, զինված ուժերի մարտունակության բարձրացմամբ, կամ վերականգնմամբ»,-նկատեց պատգամավորը
Նրա խոսքով՝ ժողովրդին չի հետաքրքրում, թե ով է ԱԺ-ում ստեղծված իրավիճակի հեղինակը, բայց պատգամավորները լավ գիտեն, թե ով է մեղավորը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ուզում է խորհրդարանական հարթակը վերադարձնել իրական օրակարգ և քննարկել Հայաստանի և Արցախի համար առաջնային հարցեր:
Տիգրան Աբրահամյանը վերջում կրկին վերահաստատեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պաշտպանելու է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
Հարակից հրապարակումներ`
- Դուք խախտո՞ւմ եք Սահմանադրության նորմը, գործում եք ձեր խղճին ու համոզմունքին հակառա՞կ. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
- Չէի ցանկանա, որ ԱԺ-ն կրկեսի վերածվեր. Իշխան Սաղաթելյանը՝ իրեն երկրորդ անգամ փոխխոսնակ չընտրելու մասին
- ՔՊ-ի 50 դեմ քվեների պատճառով Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան