Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 5-ին ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման ղեկավարը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ խաղաղապահ առաքելությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին: