Բորիս Նավասարդյան. Ակնհայտորեն հետապնդում են այն լրագրողներին, որոնք անցանկալի տեղեկություններ են փոխանցում խորհրդարանի անցուդարձի մասին
ԱԺ-ի Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքն արգելելու վերաբերյալ որոշումը հերթական ապացույցն է այն բանի, որ ամեն ինչ արվում է, որ հասարակության իրազեկվածությունը պետական կառույցների գործունեության մասին լինի նվազագույնը։ Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Ակնհայտորեն հետապնդում են այն լրագրողներին, որոնք անցանկալի տեղեկություններ են փոխանցում խորհրդարանի անցուդարձի մասին»,-ասաց նա։
Մամուլի հարցերով փորձագետի գնահատմամբ, այն լուսանկարները, որոնք հրապարակվել են Panorama.am-ում, համարժեքորեն և իրականությանը համապատասխանող պատկերն են տալիս տեղի ունեցածի վերաբերյալ, որևէ տեղ որևէ դրույթ չկա, որը կարող է սահմանափակել նման լուսանկարների տարածումը։
Երևանի մամուլի ակումբի նախագահն ընդգծեց, որ ԱԺ տարածքում ու շենքում լրագրողների համար սահամանփակումներն իրենց սահմանված ընթացակարգով անօրինական են, քանի որ միջոցները ձեռնարկվել էին մինչև պաշտոնական նշումը, հիմնված են բանավոր հրահանգների վրա։
«Այդ անօրինական գործընթացն այդպես էլ շարունակվում է»,-ասաց նա։
Անդրադառնալով այն ԱԺ որոշման այն հատվածին, հսկիչ անցագրային կետերում չի կարելի լուսանկարել պահպանության ծառայության աշխատակիցների դեմքերը, Բորիս Նավասարդյանն ասաց, նման դրույթի ծանոթ չէ։
«Ծանոթ չեմ, ինչպես ծանոթ չէի այն սահմանփակումներին, որոնք կիրառվել են օգոստոսի 2-ին, այսինքն որոշումները կայացվել են հետին թվով։ Նույնիսկ եթե հիմա ցույց տան փաստաթուղթ, որտեղ այդ կետը կա, դրա կիրառումը առանց քննարկման ու իրազեկման խորհրդարանում լրագրողների աշխատանքի ազատության խախտում է»,-ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը։
Նա ընդգծեց, որ նման սահմանփակումների կիրառմանը ոչ քննարկումներ են եղել, որոնք պարտադիր պետք է լինեին, եթե ցանկանում են կառուցողական աշխատանք լրագրողների հետ, բացի այդ, քննարկմանը հետևած որոշումների մասին պետք է նախապես իրազեկեին։
Փորձագետի խոսքով, վերջին ամիսներին լրագրողական կազմակերպությունների փորձը ցույց է տալիս, որ քիչ հնարավորություն ունեն ազդելու իշխանությունների տարբեր օղակների որոշումների, նաև օրենքների ընդունման վրա։
«Փաստորեն արհամարհվում են բոլոր այլընտրանքային կարծիքները և պատկերացումները, թե ինչպես պետք է կազմակերպվի աշխատանքը լրագրողների հետ։ Ես կարծում եմ, որ լրագրողական համայնքը պետք է արձանագրի մի փաստ, որ իշխանությունների բոլոր քայլերը, որոնք կապված են լրատվամիջոցների ու խոսքի ազատության հետ, միտված են իրավունքների սահմանփակմնաը։ Այսինքն, որևէ կառուցողական ու նորմալ, առողջ համագործակցությանը միտված քայլ մենք վերջին ամիսներին չենք տեսել, բազմաթիվ հայտարարությունները որև դերակատարություն չեն ունեցել։
Ուրեմն պետք է արձանագրենք, որ որևէ համագործակցության հնարավորություն, մինչև այդ միտումը փոխվելը, չի կարող լինել»,-փաստագրեց Երևանի մամուլի ակումբի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը կամայական է
- Իրավաբանն արձագանքել է Panorama.am-ի լուսանկարչին ԱԺ մուտք գործելու արգելքին
- ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան