Ազատամարտիկները չեն բացառում սեփական «ոչ»-ի ճակատ ստեղծելու տարբերակը. ՀԺ
Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող «ոչ»-ի երկու ճակատներին հնարավոր է առաջիկայում միանա ևս մեկը՝ հանձին «Ազատամարտիկների դաշինքի»: Դաշինքի վարչության անդամ Ռազմիկ Պետրոսյանը չի բացառել այս հնարավորությունը:
«Կարող է ձևավորվել երրորդ՝ ազատամարտիկների «ոչ»-ի ճակատ: Պարտադիր չէ, որ մենք ուրիշ ինչ-որ ճակատի միանանք: Տեսնենք՝ վարչությունում ինչպես կորոշվի, բայց մենք ոչինչ չենք բացառում»,- պատասխանելով ՀԺ հարցին, թե ոսկու «ոչ»-ի ճակատներից, որին են անդամակցելու, ասել է Ռազմիկ Պետրոսյանը:
Թերթի փոխանցմամբ՝ «Ազատամարտիկների դաշինքը» առաջիկայում կգումարի վարչության նիստ, որից հետո ավելի հանգամանալից կներկայացնի իր առաջիկա անելիքները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում