Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
Դատավոր Մնացական Հարությունյանը մերժեց պաշտպանության կողմի բողոքը և թողեց Առուշ Առուշանյանին կալանքի տակ։ Այս մասին տեղեկացնում է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Վերահաստատում եմ դատական նիստի ժամանակ արտահայտած հետևյալ դիրքորոշումս. «Դուք չունեք կամք և բավարար ուժ այս գործով կայացնելու օբյեկտիվ որոշում,Դուք չունեք համարձակություն գնալ իշխանություններին դեմ և կայացնել նրանց համար ոչ հաճո որոշում, ուստի ԱՐԺԱՆԻ չեմ համարում մասնակցել Ձեր նախագահությամբ վարած նիստին»։
Հարգելի ընկերներ, ժպիտով ենք վերաբերում այս որոշմանը, քանզի իրականում պարտվողը մենք չենք, այլ դատավոր Մ.Հարությունյանն է, ով երբեք չի դառնա այնպիսին, ինչպիսին են դատավորներ Ա. Ազարյանը, Ա. Վարդանյանը, Վ.Ռշտունին, Մ.Պապոյանը, Ս. Մարաբյանը: Իսկ Առուշանյանը միևնույնն է ազատ է արձակվելու, չկասկացեք։
Հա մեկ էլ մի բան, հարգելի որոշ դատավորներ խնդրում եմ Ձեզ, դատական նիստերի ժամանակ վերջ տվեք այդ անլրջություններին, օրինակ՝ քննիչ, դատախազ նախատել, պաշտպանության կողմին սիրաշահել և ընդհանուր առմամբ թվալ օբյեկտիվ և արդար, սակայն հետո գալ և կայացնել Ձեր կողմից դատական նիստերին ցուցաբերած վարքագծին հակառակ որոշում։
Այդ կտերը ինքներդ կերեք ու մի քիչ արժանի պահեք Ձեզ, թե չէ կարծես թե մոռացել եք Ձեր կարգավիճակի լրջության աստիճանի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Առուշ Առուշանյանի գործով վերաքննիչը որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին
- Առուշանյանի այս պահին կալանքի տակ մնալն օրինական չի կարող համարվել․ Էրիկ Ալեքսանյան
- Առուշ Առուշանյանը տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան
- ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել՝ Առուշանյանի պաշտպանների ներկայացրած ապացույցների մասով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան