Կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայներ. Նազելի Բաղդասարյան
«Իրականում չուզենալով խոչընդոտել Ազգային ժողովի մարմինների ձևավորման բնականոն ընթացքը և ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի պարոն Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,-իշխան սաղաթելյանի եզրափակիչ ելույթից հետո հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը, փոխնախագահներ՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը։ Նկատենք, որ իշխող խորհրդարանական մեծամասնությունը կարող է չընտրել Իշխան Սաղաթելյանին, իսկ ընդդիմությունն էլ կարող է որոշի այլ անձի թեկնածություն չառաջադրել, ինչը կհանգեցնի ճգնաժամի:
Հարակից հրապարակումներ`
- Միայն իմ ղեկավարության ժամանակ 23 օրը մեկ գնդապետից բարձր 135 հոգի են ազատվել տարբեր թերություններով.Սեյրան Օհանյան
- ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության քմահաճույքից. Իշխան Սաղաթելյան
- Սեյրան Օհանյան. Իշխանությունն ավելի շատ անվտանգությունն իրականացնում է կենտրոնում, քան սահմաններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան