Air Berlin-ը ամբողջությամբ կդադարեցնի թռիչքները ռուսական ուղղություններով
Գերմանիայի 2-րդ խոշոր ավիափոխադրող Air Berlin ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է չվերթները Մոսկվայի և Բեռլինի միջև:
Բացի այդ, ընկերությունը որոշ ժամանակ անց կդադարեցնի հաղորդակցությունը Մոսկվայի և Դյուսելդորֆի միջև, ինչպես նաև Բեռլինի ու Կալինինգրադի միջև՝ ցածր պահանջարկի պատճառով:
Վկայակոչելով ըննկերության պաշտոնական հաղորդագրությունը, РИА «Новости»-ին գրում է` այսպիսով առաջիկայում Air Berlin-ը ամբողջությամբ կդադարեցնի թռիչքները ռուսական ուղղություններով:
«Այս տարվա սկզբից թռիչքների պահանջարկի նվազմամբ պայմանավորված Air Berlin-ը մի քանի անգամ ստիպված է եղել դեպի Ռուսաստան թռիչքների ծրագրերը փոխել: Ցավոք, պահանջարկը այդպես էլ չբարձրացավ և մեր սպասելիքները չարդարացան: այ պատճառով էլ որոշվեց դադարեցնել դեպի Ռուսաստան թռիչքները և մասնավորապես, չվերթները Դյուսելդորֆի և Մոսկվայի, Բեռլինի և Մոսկվայի, ինչպես նաև Կալինինգրադի և Բեռլինի միջև», -նշվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում