Կարեն Հովհաննիսյան. Թուրքիայի հրդեհները կարող են վտանգ ներկայացնել նաև մեզ համար
Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիայի հրդեհները գնալով ավելի են սաստկանում, դրան նպաստում է արդեն նաև խուճապը, որը սկսել է տարածվել բնակչության շրջանում։ Եթե սկզբնական շրջանում մարդիկ փորձում էին իրենց բնակավայրերին մոտեցող կրակը մարել, ապա հիմա անհապաղ հեռանում են և կրակը գրեթե անարգել մտնում է բնակավայրեր։
Վտանգավորության աստիճանը հարևան պետությունների համար գնալով շատանում է։ Մեզ համար դեռևս վտանգավոր չէ, բայց կարող է մեկ-երկու օրվա ըթնացքում այլևս մեզ համար ևս վտանգ ներկայացնի։
Մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի կանխենք կրակի ներթափանցումը մեր տարածք»։