Դուք խախտո՞ւմ եք Սահմանադրության նորմը, գործում եք ձեր խղճին ու համոզմունքին հակառա՞կ. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Այս ամբիոնից Աժ փոխնախագահ Ռուբինյանը, այլ պատգամավորներ ասում են՝ մենք չենք ուզում ընտրել ձեզ, բայց ստիպված ենք.... Այսինքը դուք խախտո՞ւմ եք Սահմանադրության նորմը, դուք գործում եք ձեր խղճին ու համոզմունքին հակառա՞կ»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը և շարունակեց, որ եթե այդպես է, ապա ժողովուրդը պետք է իմանա, որ մյուս հարցերում էլ է այդպես լինելու, իշխանությունները գործելու են իրենց խղճին և համոզմունքի հակառակ և հարց տվեց, թե հնրարավո՞ր է, որ մինչև այդ օրն էլ է այդպես արել:
Արծվիկ Մինասյանը մեծամասնության պատգամավորներին կոչ արեց, որ նման արտահայտություններ չանեն, և եթե ԱԺ ամբիոնից ասում են, որ գործում են իրենց խղճին և համոզմունքին հակառակ, ապա այն լավ տեղ չի տանելու:
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցին «Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ կա ընդամենը մեկ ժամ ժամանակ և հուս հայտնեց, որ այդ ընթացքում իշխող ուժը վերջնական դիրքորոշումը կձևավորի և ցանկություն հայտնեց հավատալ, որ քաղաքական մեծամասնությունը տեր կլինի այս ընթացքում իր արած համագործակցության մասին հայտարարություններին:
«Կքվեարկեք, չեք քվեարկի, դա ձեր իրավունքն է, ինչո՞ւ եք ուզում, որ մենք ձեր փոխարեն այն որոշենք: Թվաբանությո՞ւն եք ուզում ընդդիմությունից ստանալ, մանավանդ որ այն ձեր մոտ միշտ կաղում է, ինչո՞ւ եք ամեն անգամ անպայման և ամեն փորձին ուզում ներգրավել ընդդիմությանը»,-հայտարարեց պատգամավորը:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ կան շատ կարևոր օրակարգեր, բայց դրա փոխարեն ՔՊ-ն ընդդիմադիր խմբակցությունից ուզում են ԱԺ փոխխոսնակ ընտրելու համար անհրաժեշտ քվեի քանակ:
«Ումի՞ց եք ուզում, թվերն էլ է ձեր մոտ և, ինչպես պարզվեց, մուրճն էլ է ձեր մոտ, մի հատ էլ՝ պողպատյա մանդատով, հիմա ի՞նչ եք ուզում, որ այդ պողպատը մե՞նք վերցնենք խփենք։ Չենք ուզում, որովհետեև հարգում ենք սահմանադրական նորմը և դրա կիրառման պահանջը և գտնվում ենք գաղափարական սկզբունքային դիրքում»,-ասաց պատգամավորը:
Դիմելով հանրությանը՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ չկա և չի կարող իշխանության հետ լինել որևէ գործարք, պայմանավորվածություն, իսկ նման պայմանավորվածությունը կարող է տեղի ունենալ միայն մեկ դեպքում՝ հայ ժողովրդի, ՀՀ-ի շահերի պաշտպանության, արտաքին թշնամու դեմ համատեղ պայքարելու, գրոհելու հարցում:
Հարակից հրապարակումներ`
- Չէի ցանկանա, որ ԱԺ-ն կրկեսի վերածվեր. Իշխան Սաղաթելյանը՝ իրեն երկրորդ անգամ փոխխոսնակ չընտրելու մասին
- ՔՊ-ի 50 դեմ քվեների պատճառով Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխոսնակ
- Ձեր իշխանության հիմքում դրված է պառակտումը, ատելության խոսքի տարածումը.Իշխան Սաղաթելյան
- Սեյրան Օհանյան. Իշխանությունն ավելի շատ անվտանգությունն իրականացնում է կենտրոնում, քան սահմաններում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին