Դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 16-ին
ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդից։
«Այսօր՝ օգոստոսի 5-ին, Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը:
Նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրապարակեց «Armdaily.am» լրատվական կայքից ստացած գրավոր պատասխանն առ այն, որ դատավորի հարցազրույցի ձայնագրությունը չի պահպանվել, հետևաբար, այն տրամադրել չեն կարող։
Այսօրվա նիստում կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով, որից հետո ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի օգոստոսի 16-ին, ժամը՝ 15.00-ին»,- ասվում է հաղորդագրությունում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին