2018 թվականի Հայաստանը չկա, մենք այլ իրականությունում ենք ապրում․ Էլինար Վարդանյան
ԱԺ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադարձավ վերջին երկու օրերի ընթացքում Խորհրդարանում հնչած հայտարարություններին ու Իշխան Սաղաթելյանի ընտրության ընթացքին, ասելով․
«Այն ոճով, ինչ ոճով որ մասնակցում եք Իշխան Սաղաթելյանի ընտրությանը՝ գալիս, ասում եք՝ ընտրելու ենք , թվաբանական հաշվարկ արեցինք, չարեցինք, մենք ընտրեցինք, դուք չընտրեցիք,... այս մանկապարտես հիշեցնող խոսակցության հետ կապված ինձ մոտ հարց է առաջանում։ Հոկտեմբերի 19-ին, երբ առաջարկ հնչեցվեց պատերազմը դադարեցնելու, այս նույն ոճո՞վ էիք քննարկում։
Թվաբանական հաշվարկներից եք խոսում, էս նույն ոճով էիք հաշվարկել, թե 19-ից հետո օրական քանի՞ զոհ ենք ունենալու։ Էս նույն թվաբանական հաշվարկներով էիք հաշվում Շուշին ու Հադրութը հանձնելո՞ւ ենք, թե՞ ոչ»,- հուզված ձայնով ասաց Վարդանյանը, փաստելով որ այս անլրջությունը հեռու տանող հետևությունների տեղիք է տալիս։
«Հոկտեմբերի 19-ին առաջարկը եղել է։ Այդ մասին խոսել է ՌԴ նախագահը, ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատարը։ Հիմա մտախում եմ ՝ սենց է՞իք քննարկում, սենց է՞իք մտածում, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցվեց։ Հոկտեմբերի 19-ից հետո օրական 200 զոհ ունեցանք, դա՞ էլ էր մաթեմատիկական հաշվարկ։ Կամ այս ինչ մանր ժուլիկություն է՝ դուք ձեր մեջ փնտրեք՝ ով չի ընտրել»,- ասաց Վարդանյանը։
Պատգամավորը նշեց, թե տպավորություն է, որ իշխանության ներկայացուցիչները մնացել են 2018 թվականի Հայաստանում, մինչդեռ դա այդպես չէ։
«2018 թվականի Հայաստանը չկա, մենք այլ իրականությունում ենք ապրում»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն ՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ դահլիճում գտնվող բժիշկները կհաստատեն, որ երազախաբությունը բուժվող հիվանդություն է. Հայկ Մամիջանյանը՝ Գևորգ Պապոյանին
- Չէի ցանկանա, որ ԱԺ-ն կրկեսի վերածվեր. Իշխան Սաղաթելյանը՝ իրեն երկրորդ անգամ փոխխոսնակ չընտրելու մասին
- ՔՊ-ի 50 դեմ քվեների պատճառով Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխխոսնակ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան