«Հրապարակ». ԱԺ մշտական ո՞ր հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ կստանձնի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովների նախագահությունը. առաջինում նախագահ կընտրեն Նարեկ Զեյնալյանին, երկրորդում՝ Հերիքնազ Տիգրանյանին։ 12 մշտական հանձնաժողովից 3-ի նախագահությունը կանցնի ընդդիմությանը. «Հայաստան» դաշինքը բարի կամք է դրսևորել և մի հանձնաժողովի նախագահի պոստը զիջում է «Պատիվ ունեմ» դաշինքին։ Թե որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմության վերահսկողության ներքո, երեկվա դրությամբ դեռ պարզ չէր, ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարողանում հաղթահարել իրենց միջև ձևավորված անդունդը։
Առաջին քայլն Իշխան Սաղաթելյանի ընտրությունն է ԱԺ փոխնախագահի պաշտոնում. եթե իշխանությունից մոտ 30 պատգամավոր չմիանա ընդդիմությանը, ընտրությունը չի կայանա, և կսկսվի առճակատման փուլը։ Իսկ եթե բարեհաջող անցնի, ապա իշխանությունը կվերցնի առաջին երկու հանձնաժողովները, «Հայաստան» դաշինքն առաջին ընտրությամբ մտադիր է վերցնել տնտեսական հանձնաժողովը։
Նշենք, որ այս անորոշությունն է նաև պատճառը, որ պատգամավորների մի մասը դեռ աշխատասենյակներ չի ստացել։ «Սպասում ենք հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների ընտրությանը, որից հետո հասկանալի կդառնա, թե ում քանի սենյականոց աշխատատեղ է հասնում և որտեղ»,- ասաց պատգամավորներից մեկը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան