ՔՊ-ն չքվեարկեց պատերազմի հետևանքներով հանձնաժողով ստեղծելու նախագծի օգտին
Խորհրդարանում ՔՊ խմբակցության ներկայացրած ՝ «ԱԺ հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտը հաստատելու մասին» ԱԺ որոշման նածագիծն ընդունվեց «կողմ»՝ 67, «դեմ»՝ 27 ձայների քանակով։
Քվեարկությանը չի մասնակցել 10 պատգամավոր։
Իսկ ահա ընդդիմադիր ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացրած՝ ՝«ԱԺ հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծը չընդունվեց։ Նախագծին «կողմ» քվեարկեց 33 պատգամավոր, «ձեռնպահ»՝ 68 ։
Քվեարկությանը չմասնակցեց 6 պատգամավոր։
Նշենք, որ մշտական հանձնաժողովներ ստեղծելու նախագծով ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել էին ներառել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը, որը, փաստորեն իշխող ուժը մերժեց։
Ըստ ընդդիմադիր պատգամավորների առաջարկի՝ հանձնաժողովը պետք է քններ և զբաղվեր պատերազմի հետևանքներով:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի հանձնաժողովի ստեղծումն ուղերձ է սփյուռքին, որ Արցախը պետք է վերադառնա համահայկական թիվ մեկ խնդրի կարգավիճակի. Գեղամ Մանուկյան
- Սաղաթելյան. Արցախի հարցը ազգային ու քաղաքական է, ոչ թե սոցիալական հանձնաժողովի մակարդակի
- Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
- Սա խայտառակ երևույթ է հանրության կողմից տեղեկատվություն ստանալու ազատության սահմանափակման հարցում. Գեղամ Մանուկյանը՝ Panorama.am-ի ֆոտոլրագրողի մուտքն ԱԺ արգելելու մասին
- «Ժողովուրդ». Խորհրդարաը երեկվա տապալված փորձերից հետո, այսօր ընտրելու է ԱԺ 3-րդ փոխնախագահին
- Կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայներ. Նազելի Բաղդասարյան
- Միայն իմ ղեկավարության ժամանակ 23 օրը մեկ գնդապետից բարձր 135 հոգի են ազատվել տարբեր թերություններով.Սեյրան Օհանյան