Ալեն Սիմոնյանը պատգամավոր Աննա Մկրտչյանին սպառնաց անվտանգության աշխատակիցներով
«Իրավիճակն ու իրականությունն այսօր այնպիսին է, որ Արցախին հարվածում են, ոչ միայն թուրք-ադրբեջանական ահաբեկիչները, այլև այսօր իշխանությունը զավթած դավադիրները»,- ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկի վերաբերյալ ելույթ ունենալիս հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա շեշտեց, որ չի ցանականում հանձնաժողովի կարևորությունը բացատրերլ նրանց, ում համար Շուշին՝ Շուշա է, Հայաստանը ցանկացած տրամագծով բաժանելու հարմար է թուրքին միջանցք տալու համար և նրանց՝ ովքեր կարծում է որ հայ գերեվարող և սպանող Ալիևը կիրթ է ու կառուցողական:
«Արցախում է եղել մեր հաղթանակը, հպարտությունը և հիմա էլ այնտեղ է մեզանից գողացված արժանապատվությունը, պետք է գիտակցել, որ Արցախում է մնացել հայերի խնդիրների լուծման բանալիները»,- հայտարարեց պատագամավորը՝ ընդգծելով, որ Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտություն է նրա խնդիրներն մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում և Արցախում ստեղծված դաժան իրականությունը կոնկրետ անձանց միտումնակվոր գործողությունների հետևանք է:
«Ու հիմա այդ մարդիկ այստեղ նստած մեզ և հասարակությանն ազդակ են ուղակում, թե՝ «հանգիստ նստեք տեղներդ, եթե չեք ուզում փռվել ասֆալտին, չագուճով ուտել գլուխներին կամ մեզ մոտ նստած քրեաօլիգարխների ախրանաների կողմից ենթարկվել ծեծի»։ Ձեր վերաբերմունքը լավագույնս արտահատում է այն հանգամանքը, որ ձեր Նիկոլը այդ կործանարար պատերազմից հետո մեկ անգամ ռիսկ չի արել գնալ Արցախ»,-փաստեց պատգամավորը:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նկատողություն հայտարարեց վարչապետին Նիկոլ անունն օգտագործելու համար:
«Կոռեկտության կոչ եմ անում, խնդրում եմ վարչապետին այլևս անունով չդիմել, այլապես կզրկվեք ձայնի իրավունքից»,- Մկրտչյանին ընդհատելով՝ ասաց Արշակյանը:
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորը հարցրեց, թե անձի անունը հնչեցնելը կոռեկտ չէ՞ և, երբ իր խոսքը շարունակելով, ասաց «կապիտուլյանտ Նիկոլ», արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անջատել տվեց խոսափողը՝ արգելելով ելույթ ունենալ:
«Ես ձեզ արգելում եմ այդ բառապաշարով խոսել, ես ունեմ նման իրավունք։ Ես ձեզ կարող եմ դահլիճից դուրս հրավիրել։ Մի ստիպեք` ես անվտանգության աշխատակիցներին հրավիրեմ, որ ձեզ դուրս բերեն»,-հայտարարեց Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծման առաջարկը մերժվի, ապա Վանեցյանը հիմնավոր կասկածներ կունենա
- Մամիջանյան. Ով դեմ կքվեարկի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմանը, չի կարևորում Արցախի խնդիրների լուծումը
- Սա խայտառակ երևույթ է հանրության կողմից տեղեկատվություն ստանալու ազատության սահմանափակման հարցում. Գեղամ Մանուկյանը՝ Panorama.am-ի ֆոտոլրագրողի մուտքն ԱԺ արգելելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան