Ալեն Սիմոնյանն ունի երկու ռեֆերենտ, մեկ խորհրդական ու մեկ օգնական
ՔՊ-ականների կողմից ԱԺ նախագահ ընտրված Ալեն Սիմոնյանն իր տարբեր որոշումներով իր համար երկու ռեֆերենտ, մեկ խորհրդական ու մեկ օգնակական է նշանակել։
Սիմոնյանի ռեֆերենտներ են նշանակվել Աշխեն Հայրապետյանն ու Զինա Չալիկյանը, խորհրդական՝ Հովհաննես Նալբանդյանը, օգնական՝ Դավիթ Առաքելյանը։
Որոշումների հաջորդ խումբը վերաբերում է ԱԺ աշխատակազմի քարտուղարությանը։ Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Նրա առաջին տեղակալ է նշանակվել Լևոն Սահակյանը, տեղակալ՝ Էդուարդ Խանզրադյանը։